ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերոսները մի կինոնկարից կանցնեն մյուսը. Universal հոլիվուդյան ստուդիան ներկայացրել Է իր կինոաշխարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Universal հոլիվուդյան կինոստուդիան պաշտոնապես ներկայացրել Է իր կինոաշխարհը: Այդ մասին ընկերության ներակայացուցիչները մայիսի 22-­ին գրել են Twitter-­ում:

Կինոաշխարհը ստացել Է Dark Universe («Մութ աշխարհ») անվանումը: Marvel ստուդիաների համանման աշխարհի օրինակով «Մութ աշխարհ» ֆիլմերի սյուժեները միահյուսվելու են, իսկ հերոսները մի կինոնկարից անցնելու են մյուսը:

Կինոաշխարհի առաջին կինոնկարը կդառնա «Մումիա»­-ն, որը Էկրան կբարձրանա հունիսի 9-­ին: Մինչեւ 2019 թվականն աշխարհը կընդլայնվի մինչեւ երկու ֆիլմ. դրա մեջ կմտնի նաեւ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ժապավենը:




Լրահոս