ՖՈՏՈ․ Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր են հրապարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կադրեր նկարահանման հրապարակից։

Կադրերում հաղթանակած ծանրորդ հերոսուհին վերադառնում է հայրենիք և օդանավակայանում երկրպագուները դիմավորում են նրան։

«Դերասանի խնդիրն իր հերոսի կյանքը յուրացնելն է և ապրելն այնպես, կարծես դա իր սեփական կյանքն է։ Հենց այստեղ է բացահայտվում դերասանի պրոֆեսիոնալիզմը։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում ներգրավված են նման փորձառու դերասաններ, ովքեր պատրաստ են նաև հոգի դնել իրենց կերտած հերոսի մեջ», – գրված է հրապարակմանը կից։

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը դերասանուհի և բեմադրիչ Աննա Հարությունյանն է, ով էլ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։




Լրահոս