Այս տարի եզրափակչում միմյանց կհանդիպեն գերակումբներ. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի շրջանակում կայանալիք Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին:

««Յուվենտուսը» շատ լավ է պաշտպանվում և շատ է գրոհում, սակայն եզրափակչում դա այդքան էլ էական չէ: Այս տարի եզրափակչում միմյանց կհանդիպեն գերակումբներ: Ինչպես միշտ երկրպագուներին սպասվում է հրաշալի հանդիպում:

Այդ խաղն անչափ կարևոր է մեզ համար: Պատրաստվելու ենք հանդիպմանը մեծ պատասխանատվությամբ:»,- ասել է նա:




Լրահոս