Կանխվել է ծխատարի անկման վտանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 հասցեում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ չգործող կաթսայատան ծխատարը (մոտ 30մ բարձրությամբ և 1մ տրամագծով) թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է ապամոնտաժել:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ օրվա պատասխանատու բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, Երևան քաղաքի ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է վերամբարձ կռունկ:

Ժամը 02:30-ին փրկարարները ծխատարն անվտանգ իջեցրել են (ապամոնտաժել):




Լրահոս