ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ողջ ընտանիքով Տարոն Մարգարյանին ընտրեցինք, հիմա ինչո՞ւ նրան դիմելու հնարավորություն չունենք». քաղաքապետը հրաժարվում է վարորդին ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակիչ Կառլեն Կուրղինյանը դիմել է ArmLur.am-ին եւ տեղեկացրել, որ ինքը դարձել է Երեւանի քաղաքապետարանի ու «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության «զոհը»: Բանն այն է, որ մեզ դիմած քաղաքացին դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կարմիր գծերի կայանտեղիի մեկ տարվա համար նախատեսված 12 հազար դրամը վճարել է` վստահ լինելով, որ այն մեկ տարվա համար է, այսինքն`օրացույցային:

Բանկի աշխատակիցը նրան վստահեցրել է, որ կարմիր գծերի կայանատեղիի համար նախատեսված հաջորդ վճարումը քաղաքացին պետք է կատարի հաջորդ տարի, այսինքն 2015 թվականի սեպտեմբերին: Ինչին հավատացել է քաղաքացին: Սակայն 2015 թվականի հունվարին Կառլեն Կուրղինյանը, ստանալով վարչական ակտի մասին ծանուցումը, պարզել է, որ 2014 թվականի սեպտեմբերին կատարած վճարը ողջ տարվա համար չի դիտարկվել:

Ինչի համար էլ նա վարչական ակտեր ստացել է նաեւ փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին: Ապա` քաղաքապետարանի եւ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության «զոհ» դարձած քաղաքացին համառ պայքարի շնորհիվ հետ է վերցրել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին վճարած 12 հազար դրամի 4000 դրամը: Այժմ Կառլեն Կուրղինյանը պահանջում է անվավեր ճանաչել իր ստացած չորս ամիսների վարչական ակտերը: Ի դեպ, նրա դրամական միջոցների եւ հաշիվների վրա 30 հազար դրամի չափով կալանք է դրված:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս