ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաջողության հասնելուց հետո պետք չէ գոռոզանալ, մտածել, որ կարող ես աստղային կյանքով ապրել. Վիկա Մարտիրոսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաջողության հասնելուց հետո պետք չէ գոռոզանալ, մտածել, որ կարող ես աստղային կյանքով ապրել. Վիկա Մարտիրոսյան

Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Ամարաս» պարային համույթի եւ դպրոցի սաների հաշվետու համերգը: Ինչպե՞ս են  ամարասցիները պատրաստվում  հաշվետու համերգին:  ArmLur.am-ն այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցել է «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ:

«Իրականում այս համերգն ավելի շատ իմ սաների համար է: Տարվա մեջ երկու անգամ ունենում ենք պարտադիր երկու հաշվետու համերգ: Իհարկե, դժվար է ամռան ամիսներին փորձերն անցկացնել: Համերգին պատրաստվում ենք ամբողջ դպրոցով, որտեղ ելույթ են ունենում նաեւ «Ամարաս»-ի աղջիկները:

Մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն. շատ ենք աշխատել, կարծում եմ՝ լավ ելույթ կունենանք: Նշեմ, որ համերգի տոմսերի համար շատ նամակներ ենք ստանում մեր երկրպագուների կողմից, բայց քանի որ սաներս շատ են, այդ իսկ պատճառով չենք հասցնում ցանկություն ունեցողներին տոմսեր տրամադրել»,- նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Յենոքյան