ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Լևոն Երանոսյանը փրկեց քրոջ որդու տեղակալին. Ջրառատի կրակոցների վերջաբանը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Լևոն Երանոսյանը փրկեց քրոջ որդու տեղակալին. Ջրառատի կրակոցների վերջաբանը

ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը:

Ինչպես հայտնի է մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին արձանագրվեց նոր միջադեպ, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ, որոնց արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվեց թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Մանրմասները` ArmLur.am-ի տեսանյութում: