Ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզո՞ւ. ինչպես է հայկական կողմն արձագանքել Ռուսաստանի առաջարկին

Ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզո՞ւ. ինչպես է հայկական կողմն արձագանքել Ռուսաստանի առաջարկին

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Հանդիպման ընթացքում լարված քննարկում է եղել` կապված Ռուսաստանում հայ վարորդների առաջ ծառացած խնդիրների հետ:

Մասնավորապես, հայտնել էինք, որ Վոլոդինը հայկական կողմին առաջարկել է խնդրի լուծման համար ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզու հռչակել:

Ի պատասխան ArmLur.am-ի հարցի` ինչպես է արձագանքել այս առաջարկին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը փոխանցեց հետևյալը. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց` պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»: