Ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Բարեկամավանը. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

aravot.am-ը գրում է. «Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Նրա խոսքերով՝ ադրբեջանական զինուժը մինչ այդ կրակում էր գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Նա ասաց. «Ժամը 12-ից 5 պակաս գյուղի վրա առաջին կրակոցը եղավ: Հարվածեցին իմ տանը, տանիքի շիֆերը փշրվելով թափվեց իմ կողքին, ես եւս կարող էի տուժել»:

Գյուղի գնդակոծությունը տեւել է մինչեւ գիշերվա ժամը 1-ը: Վնասվել են տների տանիքներ: Հ. Ղարաքեշիշյանին հարցրինք, թե ինչ զենքերից է գնդակոծվել գյուղը; Նա ասաց՝ հավանաբար «ԴՇԿ» եւ «ԱԳՍ» զենքերից»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս