Ինչպես է դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր որդին մահացու վրաերթի ենթարկել երեխային և դիմել փախուստի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1991թ., ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս