Հրդեհ Հովնաթանի փողոցում. ծառ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովնաթանի փողոցի տներից մեկին կից շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 09:07-ին:

Այրվել է շինության փայտե կառուցատարրերից մոտ 3 քմ հատված եւ 1 ծառ:




Լրահոս