Երևանում բացվել է Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում այսօր իր դռներն է բացել «Հիստոջեն» Պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը։

Բացմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, բժշկական կենտրոնների և լաբորատորիաների ղեկավարներ ու մասնագետներ։ Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, գործիքային հագեցվածությանը, հետազոտություններինախատեսվող ծավալներին, ինչպես նաև ծրագրերին։

Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել երիտասարդ մասնագետների նախաձեռնությունը` երկրում ստեղծելուեվրոպական մեթոդներով և հնարավորություններով ժամանակակից ախտորոշիչ կենտրոն։

Նախարարին ներկայացվել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատոր կենտրոնն առաջարկում է պաթոմորֆոլոգիական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Նշվել է, որ առկա տեխնոլոգիաների ներդրումը և բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ ծառայությունները կարող են նպաստել ախտորոշման, հետևաբար և բուժման արդյունավետությանբարձրացմանը։

Կարևորվել էսերտ համագործակցությունը, կարծիքների ևփորձիփոխանակումն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի առաջատար լաբորատորիաներիհետ։
Նախարարը շնորհավորել է երիտասարդ աշխատակազմին և ցանկացել մասնագիտական հաջողություններ։

Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանն ասել է. «Պաթանատոմիական ախտորոշումները բժշկության հիմնաքարն են: Այո, ժամանակին շոշափելով կամ լսելով ախտորոշում էինև բուժում:

Բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և պետք է հստակ իմանանք, թե ինչ հիվանդություն ենք բուժում: Պաթանատոմիան հենց այդ հնարավորություննէ ընձեռում: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ»:

Նախարարը հույս է հայտնել, որ նորաբաց կենտրոնի գործունեությամբ ձևաբանական հետազոտությունների ոլորտում նոր մակարդակ կապահովվի։




Լրահոս