Ալեքսիս Սանչեսը վերսկսել է մարզումները

Լոնդոնի «Արսենալը» հայտնում է,  որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերսկսել է մարզումները: Անգլիական ակումբը նրա վերադարձին էին սպասում հանգստյան օրերին, քանի որ մինչ այդ ֆուտբոլիստը հիվանդ էր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսը կարող է հեռանալ ներկայիս ակումբից և տեղափոխվել Մյունխենի «Բավարիա» կամ «Մանչեսթեր Սիթի»: