Ինչով է զբաղված Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ զբաղված է սահմանների պաշտպանությամբ: Նա իր հասարակական կազմակերպությունով, պայմանագրային գումարտակով, ծառայություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, թե այդ գումարտակը, ՊՆ-ի համաձայնությամբ, որոշ ժամանակ փոխարինում է դիրքերում գտնվող զինվորներին: Նախկին պատգամավորը նշեց, թե քաղաքականությամբ զբաղվելու կամ նման առաջարկներ լսելու ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է ռազմական ոլորտը:

Չնայած այն լուրերին, թե իրեն չեն թողել մասնակցել ընտրություններին, Գասպարյանը ընդգծեց, թե հակառակը` իրեն առաջարկել են մասնակցել ընտրություններին, սակայն ինքը ցանկություն չունենալով՝ հրաժարվել է:




Լրահոս