Չեմ ուզում խառնվել. Ռուստամ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դատական գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ոչ զբաղվում, ոչ էլ զբաղելու եմ, թե ում են դատում, ում են թողում: Ես ավելի կարևոր և լուրջ գործով եմ զբաղվում՝ սահմանային պաշտպանությամբ: Անրադառնալով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ ArmLur.am-ի հետ զրույցում այս կերպ արձագանքեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Ռուստամ Գասպարյանը:

«Այսօր մենք գումարտակ ենք ուզում ստեղծել սահմաններին: Իմ գործը դա է: Ես ընդհանրապես  քաղաքականությունից դուրս եմ եկել և չեմ էլ ուզում այլևս խառնվել»,- եզրափակեց Ռ. Գասպարյանը:

Հավելենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը»), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը»):

Լիդա Եղիազարյան




Լրահոս