Որ նախագծերը դեռևս ընդգրկված չեն ԱԺ օրակարգում և ինչ սպասել աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին մեկնարկում է վեցերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ կան բազմաթիվ նախագծեր, որոնք դեռևս ընդգրկված չեն օրակարգում: Չի բացառվում, որ այդ նախագծերը քննարկվեն հենց սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանում կամ առհասարակ օրակարգում չընդգրկվեն:

ArmLur.am-ն առանձնացրել է հետաքրքիր մի քանի նախագծեր, որոնք դեռ ընդգրկված չեն օրակարգում:

Օրակարգում դեռևս չընդգրկված նախագծերի թվին է պատկանում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,. որը նախաձեռնել են պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Կարինե Աճեմյանը:

Ըստ այդ փոփոխության, ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Օրակարգում դեռևս չընդգրկված նախագծերի թվին են պատկանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնավորման մեջ նշված է, որ  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ խնդիր է առաջանում համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար համապատասխան իրավական դաշտի ապահովման տեսանկյունից և այս նախագծի ընդունումը դրական կանդրադառնա:




Լրահոս