Րաֆֆի Հովհաննիսյան, հո լակոտ չէիր 5 տարեկան, որ չէիր լսում, ինչու չմիացար. Պարույր Հայրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Ժառանգություն» կուսակցության անդամները հայտարարում են, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպումներ են ունենում ընդդիմության ներկայացուցիչների հետ: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից ArmLur.am-ը փորձեց պարզել` հանդիպել է Հովհաննիսյանին, թե ոչ և ինչ է մտածում նրա առաջարկի մասին:

-Պարո’ն Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության միավորման գործընթաց է սկսել: Հանդիպե՞լ եք իրեն և ի՞նչ եք մտածում առաջարկի մասին:

-Նրան արձագանքել են  մասնավորապես «Ելք» դաշինքից Գևորգ Գորգիսյանը, որ դու, եթե միավորվող լինեիր, չէիր խանգարի խորհրդարանական ընտրություններից առաջ միավորվելու գործընթացին: Ես մի այսպիսի բան ասեմ. երբ 1987 թվականին հսկայական փորձով մարդս ստեղծում է իր Ազգային ինքնորոշում միավորումը, դնում էի մի սկզբունք`ազգային, այսինքն`մեր պատմական, ինքնորոշում և միավորում: Այսինքն` միավորող կուսակցություն. Րաֆֆի Հովհաննիսյան, հո լակոտ չէիր հինգ տարեկան, որ չէիր լսում դրա մասին, ինչու չմիացար: Այդ ինչու Վարագ Առաքելյանը, Կարեն Սիմոնյանը և հարյուրավոր մարդիկ միացան, իսկ դու` ոչ: Կամ հիմա քեզ ինչն է խանգարում, հստակ ասված է` քաղաքակրթական միավորմանը միավորվել: Չէ որ ԱԻՄ-ը Սովետական միության մեջ գործած միակ կազմակերպությունն է: Այնպես որ, եթե ազնիվ մարդ է , պետք է ասի` փառք քեզ Պարույր Հայրիկյան, որ դեռ ողջ ես և մեր կողքին ես, ուզում ենք քեզ հետ միավորվել: Իսկ, եթե այդ մարդը հետին միտք ունի, ապա քաղաքական լակոտ է, ով ուզում է լինի, խոսքս նրա մասին չէ միայն:

-Այսինքն, միայն իր կողմից քայլի դեպքում կմիանա՞ք իրեն, հակառակ դեպքում չե՞ք հանդիպի: 

-Իսկ այդ ով է հանդիպում, որ ես հանդիպեմ: Կարող եք մեկի անունը տալ, որ իրեն լուրջ է ընդունում և հանդիպում է:

-Օրինակ Պետրոս Մակեյանը նշել է, թե համագումարից առաջ հանդիպում է ունեցել նրա հետ:

-Պետրոս Մակեյանն այն ժամանակ էլ էր հանդիպում, իրար հետ չէ՞ին «Նոր Հայաստան»-ում, «Հիմնադիր խորհրդարանում», հետո որ քաշվեցին մի կողմ, այն տղեքին էլ փուռը տվեցին: Իրար հետ էին, բա ոնց եղավ նրանք գնացին, թե խաբում էին մեզ բոլորիս: Ոչ միայն  լուրջ քաղաքական, այլև ոչ բավարար չափով լուրջ, բանական մարդը գիտի, որ 30 տարի առաջ Պարույր Հայրիկյանը ստեղծել է ԱԻՄ-ը, միակ կազմակերպությունը, որն ինչ-որ տեղ է հասցրել այս ժողովրդին: Արի ԱԻՄ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս