Խոշոր հրդեհ «Խոսրովի անտառ»-ում

Խոշոր հրդեհ «Խոսրովի անտառ»-ում

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարար:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ այս պահին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձարարականով հրդեհի վայր են մեկնում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Խոսրովի անտառ են ժամանում Ոստիկանության զորքերի մեծ թվով ծառայողներ: