ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հարցը կքննարկվի ապրիլին. Արա Բաբլոյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հարցը կքննարկվի ապրիլին. Արա Բաբլոյան

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել էր թիվ 76 դպրոց: Միջոցառմանը մասնակցելուց հետո նա պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Բաբլոյանը նշեց, որ հիշում է իր առաջին զանգը և այն բոլոր տարիները, երբ սովորել է դպրոցում: «Ոչ մի բան չի փոխվել ինձ համար. իհարկե, կան փոփոխություններ, բայց դա այն դպրոցն է, որտեղ ես սովորել եմ: Ինձ հիշում եմ ճիշտ այս երեխաների պես»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ ապրիլին քիչ ժամանակ է մնացել, և բոլորին հայտնի է, թե ով է լինելու վարչապետ, Բաբլոյանը նշեց. «Երեխաների համար կարևոր է, որ լինի խաղաղություն, որ կարողանան հանգիստ կյանքով ապրել, սովորել: Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք վարչապետին բոլորս միասին»:

Մանրամասները՝  տեսանյութում: