7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է սահմանում տիրող վիճակը

7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է սահմանում տիրող վիճակը

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն