Սամվել Կարապետյանը հովանավորում է «Արարատը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Գաբրիելյանովը դարձել է «Արարատ» ակումբի փաստացի սեփականատերը: «Lifenews» մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը խոսել է ակումբի նոր հովանավորների մասին:

Ակումբի հիմնական ֆինանսական աղբյուր Գաբրելյանովը մատնանշել է հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանին:

Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Զառա Աճեմյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը իսկապես զբաղվում է «Արարատ»-ի ֆինանսավորմամբ։

«Պարոն Կարապետյանն իսկապես ֆինանսավորել է այս նախագիծը: Նա միշտ ավանդաբար աջակցել է սպորտի զարգացմանն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` Հայաստանում: Կամո Ավագումյանն իսկապես մտադիր է ընդգրկվել «Արարատի» բաժնետերերի ցանկում»,- ասել է «Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Զառա Աճեմյանը:

RBK կայքը հայտնում է, որ  Սամվել Կարապետյանը նախկինում ևս կապ է ունեցել սպորտի հետ և նման ֆինանսավորմամբ հանդես եկել:




Լրահոս