Ինչ պատժի է արժանացել Երևանի ավագանու անդամ Ծիտը քաղաքացիներից միլիոններ յուրացնելուց հետո

Ինչ պատժի է արժանացել Երևանի ավագանու անդամ Ծիտը քաղաքացիներից միլիոններ յուրացնելուց հետո

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդհարում եղավ «Ելք» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանին «արա»-ով դիմած «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2006 թվականին հետախուզվել է միր քրեական գործի շրջանակներում, որով անցնում էին ևս 11 պաշտոնյա:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի` նրանք յուրացրել էին քաղաքացիների` 1,5 մլրդ դրամը:

Եվ ահա, ArmLur.am-ին հաջողվեց պարզել սույն քրեական գործի մանրամասները:

Այսպես, դատական ակտի համաձայն` վճռվել էր Վարդան Արմենի Համբարձումյանի, Արմեն Արմենի Համբարձումյանի, Արմեն Սահակյանի, Նարինե Էդուարդի Չոբանյանի տնտեսությունից համապատության կարգով բռնագանձել հօգուտ տուժողներ Սվետլանա Դավթյանի` 1.700.000 ՀՀ դրամ, Հակոբ Պապյանի` 3.138.000 ՀՀ դրամ, Նաիրա Բադալյանի` 259.000 ՀՀ դրամ, Սամվել Սուքիասյանի` 4.525.000 ՀՀ դրամ։

Վարդան Արմենի Համբարձումյանի, Արմեն Արմենի Համբարձումյանի, Տիգրան Սպարտակի Մկրտչյանի, Հենրիկ /էդիկ/ Մուշեղի Հայրապետյանի տնտեսությունից համապատության կարգով բռնագանձել Արմեն Ասպոյանի` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Արամ Աբաջյանի` 4.722.000 դրամ` բռնագանձումը տարածելով նաև վերգրված գույքի վրա։

Այսպիսով, միլիոնավոր դրամներ յուրացրած անձանց դատարանը բավարարվել է պատժել միայն տույժ-տուգանք բռնագանձելով:

Խրատվե՞լ են արդյոք նրանք կատարվածից հետո, դժվար է ասել: