ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա. Արմեն Ամիրյանը` ցուցահանդեսի փակման մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա. Արմեն Ամիրյանը` ցուցահանդեսի փակման մասին

Ինչպես հայտնի է` Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցահանդես էր կազմակերպված, որն արգելվել էր Մշակույթի նախարարության կողմից: Այսօր լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցին ցուցահանդեսի փակման պատճառների մասին:

Նախարարը նշեց, թե ցուցահանդեսի թեմայի առնչությամբ ոչ մի առարկություն չկա, իսկ փական պատճառն այն է, որ ցուցահանդեսն ի սկզբանե համաձայնեցված չի եղել նախարարության հետ:

«Որևէ ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Անահիտ Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են ԱԱԾ-ից, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարը շեշտեց, թե որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ: «Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա»:
Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարվում են նաև իմ ազգականների անունները»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: