Սարալանջի փողոցի հատվածում երթևեկությունը կփակվի 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս