11.10.17

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Ս.թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀգյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2016-2017 թվականների ընթացքումկատարված աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

***

Հոկտեմբերի 11-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության  մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝ փաստաբաների և տուժողների իրավահաջորդների մասնակցությամբ։

Թեման՝ «Պետությունը  չի պաշտպանում տուժողների և իրավահաջորդների իրավունքները. Արտյոմ Ադանալյանի և Դավիթ Հովակիմյանի քրեական գործերի ներկայիս վիճակը. դատաիրավական համակարգի վերաբերմունքը գործընթացին. պաշտպանների  և իրավահաջորդների փաստարկները գործի հետ կապված նրանց հետագա  քայլերը»։

Բանախոսներն են

Արայիկ Պապիկյան – փաստաբան,
Հակոբ Հովակիմյան –  տուժողի իրավահաջորդ
Ռուզաննա Ադանալյան – տուժողի իրավահաջորդ
Արմինե Ֆանյան – փաստաբան
Նինա Կարապետյանց – Հելսինկյան ասոցիացիայի նախագահ
***
Հոկտեմբերի 11-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ դոցենտ Սոնա Հարությունյանը և Ցավի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս, պալիատիվ խնամքի մասնագետ Նարինե Մովսեսյանը:

Թեման՝ Հոկտեմբերի 11–ը ընդդեմ ցավի համաշխարհային օրն է: Ցավի բժշկական և հոգեբանական ասպեկտներ՝ որոնք են անելիքները: Ցավի կառավարումը ՀՀ-ում. առասպելներ, խոչընդոտներ, նորագույն մոտեցումները:

***

Հոկտեմբերի  11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  իրանագետ Արմեն Իսրայելյանը:

ԹԵՄԱ՝  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած պաշտոնական այցի  կարևորությունը,  սպասելիքներն ու արդյունքները, հայ-իրանական  համագործակցության հեռանկարները:

***

Հոկտեմբերի 11-ին ժամը 11:00-ին ՀՀ ԿԳՆ-ում / հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/  տեղի կունենա «Տարվա լավագույնուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվնակարգերի հաղթողների  պարգևատրումը:Պարգևները կհանձնիի Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: