Այսօր Ժան-Կլոդ վան Դամի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժան-Կլոդ վան Դամը (իսկական ազգանունը` վան Վերենբուրգ) ծնվել է Բրյուսելի արվարձաններից մեկում, որտեղ և անցել է նրա մանկությունը: Դերասանը չի սիրում հիշել մանկությունը, քանի որ նա այդ ժամանակ ֆիզիկապես շատ թույլ էր, հաճախ հիվանդանում էր, իսկ դպրոցում իր ֆիզիկական թուլության պատճառով գրեթե միշտ ծաղրի է ենթարկվել: Տղայի կյանքը փոխվում է 11 տարեկանից, երբ նա սկսում է հաճախել կարատեի ակումբ: Մի քանի տարի անց նրան նեղացնողներն իրենք էին փախչում Ժան-Կլոդից:

16 տարեկանում նա լքում է դպրոցը, իսկ 20-ում բացում է արևելյան մարտարվեստի իր սեփական դպրոցը: Դպրոցի գործերը հաջող էին ընթանում, սակայն Ժան-Կլոդը երազում էր դերասանական կարիերիայի մասին: Նա ամուսնալուծվում է իր երազանքը չկիսող առաջին կնոջ հետ և մեկնում ԱՄՆ դերասան դառնալու ակնկալիքով:

Նախքան Հոլիվուդում գլխապտույտ կարիերա անելը վան Դամը երկար ժամանակ աշխատել է վարորդ, պիցցայի առաքիչ, ակումբների անվտանգության ծառայող և մարտարվեստների մարզիչ: Հաջողությունը ժպտաց Ժան-Կլոդ վան Դամին, երբ սցենարիստ Ֆրենկ Դյուքսն առաջրակեց նրան նկարահանվել «Արյունոտ սպորտ» ֆիլմի գլխավոր դերում, որի սցենարը Դյուքսը գրել էր իր սեփական կյանքից: Այս ֆիլմից հետո վան Դամի մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերը բավականին մեծ դիտումներ են ունեցել թե´ ԱՄՆ-ում, թե´ Եվրոպայում:

1997թ.-ին դերասանն արժանացել է Հոլիվուդի ամենասեքսուալ ոտքերն ունեցող տղամարդու տիտղոսին: Մեկ տարի անց ամերիկացի դեռահասների շրջանում անցկացված հարցումների արդյունքներից պարզ դարձավ, որ Ժան-Կլոդ վան Դամն ամենահայտնի մարդկանց 5-յակում է:

Ժան-Կլոդն ամուսնացած է եղել 5 անգամ, ընդ որում` նրա հինգերորդ կինը միաժամանակ եղել է նաև երկրորդը:




Լրահոս