Սերժ Սարգսյանը թեման քըրթ փակել է. ինչ ասվել է, դա է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ. Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար: Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են` 19-ի նիստը լինելու է: ԳՄ անդամները մտածել են` ուրեմն կարեւոր հարցեր են, եւ մեկ մարդու նման, բացի Լեհաստանում գտնվող Բաբլոյանից, Աշոտյանից, գործուղման մեկնած Դավիթ Հարությունյանից, ներկայացել:

Սակայն 7։30-ին սկսված նիստը տեւել է ընդամենը 15 րոպե, իսկ երբ տեսել են ՏԻՄ «պապկան» ձեռքին Ռուբիկ Թադեւոսյանին, ներկաները հիասթափվել են «կյանքից»․ այդ 15 րոպեն էլ նվիրվել է ՏԻՄ ընտրություններին, թե որտեղ ում են պաշտպանելու, եւ որ 7-8 համայնքում ընտրություններն ազատ են թողնելու, որովհետեւ մի քանի ՀՀԿ-ականներ իրար դեմ են պայքարում։ Օրինակը բերվել է Վարդենիսի վրա: Իսկ Ղարաբաղի ու ժնեւյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց։ «Ոչ։

Նախագահը թեման քըրթ փակեց, ասաց` ինչ ասվել է, դա է»: ԵՄ-ի հետ համաձայնագրի մասով նույնպե՞ս չի խոսվել։ «Ոչ, որքան քիչ խոսվի այդ մասին, այդքան` լավ. ամեն ինչ ասվել է ՄԱԿ-ի ամբիոնից»: Ի դեպ, հենց նիստն ավարտվելու պահին նախագահին զեկուցվել է, որ սահմանում հայկական կողմը զոհ ունի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս