«Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ի աշխատակիցներն ընկել են դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները աշխատավարձի համար դատի են տվել ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի սեպտեմբերին «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ի աշխատակից Ստելլա Եղիազարյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է՝ հոգեբուժարանը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը:

Սեպտեմբերի 28-ին էրեբունի դատարանը այս գործը ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել 2018 թվականի փետրվարի 26-ին: Ասել է, թե հոգեբուժարանի աշխատակիցը մյուս տարի նոր կմասնակցի իր գործով դատական նիստին, իսկ թե քանի տարի հետո դատարանը ոորոշում կկայացնի, դժվար է ասել:

 




Լրահոս