ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Գոյ» թատրոնի 23 դերասաններ հասան դատարան․ գործընթաց է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտն դարձավ, որ «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել։

Ովքեր են դատարան դիմած դերասանները․

Արթուր Արտյուշ Սահակյան

Արա Վարդգես Մանուչարյան

Ռիտա Սպարտակ Խալաթյան

Գուրգեն Վանուշ Սարգսյան

Գագիկ Խաչիկ Հակոբյան

Հայկ Վաղինակ Կլեկչյան

Դավիթ Արման Միրիջանյան

Լիլիթ Ռաֆիկ Բադանյան

Էդգար Գեորգի Անդրեասյան

Մարիաննա Հրանտ Դանիելյան

Աշոտ Լեմսիկ Տեր-Մաթևոսյան

Տրդատ Հայկ Մակարյան

Արսեն Գեղամ Ազիզյան

Վաչագան Մարտին Երիցյան

Սարգիս Կարապետ Արզումանյան

Գրիգոր Հակոբ Ազիզյան

Սերգո Սամվել Սարգսյան

Աննա Սիմակ Գևորգյան

Ալվարդ Հարություն Հարոյան

Հասմիկ Ժուդեկս Աբովյան

Սամվել Արմենակի Թոփալյան

Մարինե Միսակ Պետրոսյան

Գարիկ Գևորգ Մանուկյան

Հիշեցնենք, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը սկսել է իր բողոքի ակցիաները։

Նշենք, որ «Գոյ» թատրոնում փետրվար ամսից էլ դադարեցվել էր ներկայացումները և թատրոնն իր ամբողջ անձնակազմով պահանջում է վերականգնել իրենց ստեղծագործելու իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս