09.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Դեկտեմբերի – 9 ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի
ակումբում Հանրային Անվտանգության Ինստիտուտի տնօրեն Տիգրան Շադունցը
կխոսի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա
նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք
ճանաչելու որոշմանը:

***

Դեկտեմբերի – 9 ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի
ակումբում իրավական հարցերի փորձագետ Արտաշես Խալաթյանը մարդու
իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ կխոսի սահմանադրության դերը
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում թեմայից, ինչպես նաև
կանդրադառնա մարդու իրավունքների ոտնահարման առավել հաճախ հանդիպող
դեպքերին:

***

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9ինժամը 12:00ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Լույս է ընծայվել «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը պատմում է Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցված հարյուրավոր շինությունների՝ պալատական, ռազմական կառույցների մասին: Բացառիկ այս աշխատությունը ևս մեկ անգամ փաստում է հայերի անջնջելի հետքը Ստամբուլի ճարտարապետական դիմագծում:




Լրահոս