Տավուշում ամենաշատ քննվող գործերը զինվորականներին են առնչվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ամենաշատը քննվող քրեական գործերը զինվորականներին առնչվող դատավարություններն են: Օրեր են լինում, երբ մարզի դատարաններում ընթացող բոլոր դատավարությունները զինվորականներին առնչվող քրեական գործեր են: Դրանց մեծ մասին առնչվող տեղեկությունները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում փակ են, որպեսզի հրապարակման ոչ ենթակա գործեր:

Տավուշի մարզի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սոցիալապես անապահով բնակիչներից շատերն ինչ-որ աշխատանք ունենալու մղումով որոշում են պայմանագրային զինծառայող դառնալ: Այսինքն` նրանք պատկերացում չունենալով պրոֆեսիոնալ զինվորականի մասնագիտության մասին` դառնում են պայմանագրային զինծառայող, հետագայում ինչ-որ հանցանք թույլ տալու արդյունքում հայտնվում մեղադրյալի աթոռին:

Սպաները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ պարզապես աշխատանք ունենալու մղումով պայմանագրային զինծառայող դարձածներից շատերը՝ զինվորական գործի բարդություններին ծանոթանալուց հետո, հաճախակի փորձում են ժամկետից շուտ խզել պայմանագիրը եւ այդ նպատակով դիմումներ են գրում: Սակայն այդ դիմումները, որպես կանոն, մերժվում են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պահանջում է փոխհատուցել նրանց զինվորական պատրաստվածության համար կատարված ծախսերը:




Լրահոս