ՖՈՏՈ. Մահացածը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի ավագ որդին էր. մանրամասներ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարից

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Cerato մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղեկացրել էինք, որ վթարի հետեւանքով մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ շտաբի պետռի տեղակալը ունի երկու որդի, իկ ողբերգական վթարում մահացածը նրա ավագ որդին է: Վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է այն, որ կենադանիներ են հայտնվել մեքենայի դիմաց, վարորդը փորձել է խույս տալ նրանցից, ըստ այդմ չի կարողացել կառավարել ավտոմեքենան և այն հայտնվել է ջրանցքում

Նշենք, որ, ըստ մեզ հասած լուրերի, մահացած երիտասարդը նշանված է եղել:

Լուսանկարները` shamshyan.com-ի: