ՏԵՍԱՆՅՈւԹ. Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ աղմկահարույց վթարից տասն օր անց. ե՞րբ կտարվեն ծաղկեպսակները, և ո՞ր դեպքում մեղադրյալը կընդունի մեղքը

Հունվարի լույս 8-ի գիշերը` ժամը 4:40-ի սահմաններում, Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի որդու` Սարգիս Վարդանյանի վարած BMW X6-ը բախվել էր ճանապարհային ոստիկանության մեքենային:

Վթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացավ, իսկ հիվանդանոց տեղափոխված լեյտենանտ Խաչիկ Գասպարյանը մահացավ դեպքից ժամեր անց:

Կատարվածից անմիջապես հետո, հարգելով ծառայության ընթացքում մահացած ոստիկանների հիշատակը, դեպքի վայրում ծաղկեպսակներ տեղադրեց: Ողբերգական դեպքից անցել է տասը օր, իսկ ծաղկեպսակները դեռևս նույն տեղում են` մարդկանց աչքի առաջ: Դժվար է ասել` դեռ որքան այդպես կմնան դրված Երեւանի կենտրոնում:

Հեվելենք, որ մինչ ոստիկանները սգում են ծառայակիցների մահը, մեղադրյալի կարգավիճակում հայտնված Սարգիս Վարդանյանը բողոքարկում է դատարանի կայացրած կալանքի որոշումը` հայտարարելով, որ պատիժը պատրաստ է կրել միայն այն դեպքում, երբ հիմնավորվի և ապացուցվի իր մեղքը:

Պնդում կա, որ Սարգիսը իսկապես արագ է վարել մեքենան, սակայն Ճանապարհային ոստիկանների մեքենան երթեւեկել է կարմիր լույսի առկայության պայմաններում: Մնացած հանգամանքները կպարզի ՀՀ Քննչական կոմիտեն: