ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոր Վիրապ»-ի մոտ բռնաբարված չինուհին հեռացել է Հայաստանից. դատարանի հետ կշփվի տեսազանգով

Անցած տարվա հոկտեմբերի 1-ին ՉԺՀ քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս անծանոթ մի տղամարդ առաջարկել է իրեն տեղափոխել Երևան, ապա մեքենան վարել այլ ուղղությամբ, որտեղ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Կինը, նկատելով մեկ այլ ավտոմեքենա, կարողացել է դիմել փախուստի և օգնություն խնդրել։ Վերջինիս վարորդը և ուղևորը կնոջը տեղափոխել են իրենց տուն, իսկ հաջորդ օրը՝ ճանապարհել Երևան։

ArmLur.am-ի հետ զրույցում Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հայտնի դարձած հանգամանքները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: