«88» և «Ծիրան» սուպերմարկետները շարունակում են ուրախացնել իրենց հաճախորդներին։
Սեպտեմբերի 25-ին կայացավ բնակարանի խաղարկության հերթական՝ երկրորդ փուլը։
Խաղարկության ընթացքում նախ հնչեցին կենցաղային տեխնիկայի շահողների անունները։ Սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ և այլ արժեքավոր մրցանակներ՝ ավելի քան 30 հաղթողի համար։
Գլխավոր մրցանակի՝ բնակարանի հաղթողը Եղվարդի բնակիչ Տաթեւիկ Ղարիբյանն էր։
Խաղարկությունն անցկացվեց մասնակիցների և հյուրերի ներկայությամբ, ինչպես նաև առցանց ուղիղ հեռարձակմամբ։ Հաղթող կտրոնները թմբուկից հանում էին երեխաները՝ պատահականության սկզբունքով։
Նախաձեռնության հիմքում գործարար Նարեկ Նալբանդյանի գաղափարն է։
Բնակարանի խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել 5 հազար դրամ և ավելի գնում, ձեռք բերել առնվազն մեկ «by Nalbandyan» ապրանքանիշի արտադրանք և օգտագործել կուտակային քարտը։
Իսկ հոկտեմբերի 1-ից հաճախորդներին սպասվում է նոր առաջարկ․ 15 հազար դրամի գնում կատարելու դեպքում նրանք հենց տեղում կստանան 5 տոկոս զեղչ։
«88»-ի և «Ծիրանի» հաճախորդների համար, սակայն, հնարավորությունները չեն ավարտվում․ առջևում նոր առաջարկներ ու հաճելի անակնկալներ են։
Իսկ հաջորդ բնակարանի բանալին դեռ սպասում է իր տիրոջը։
Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)
























































































