«Աշտարակի ձորում» համակուրսեցիների խնջույքը դանակահարությամբ է ավարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվում է Սամվել Հովհաննիսյանի գործով դատական քննությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Աշոտ Մարգարյանին ծանր մարմնական վնաս հասցնելու համար:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության` 2016թ. հունիսի 4-ին Ս. Հովհաննիսյանը համակուրսեցիների հետ միասին ժամանցի նպատակով գտնվելով «Աշտարակի ձոր» կոչվող հանգստի գոտում բանավիճել է Աշոտ Մարգարյանի, Վարդան Գրիգորյանի հետ: Ապա վիճաբանությունը շարունակվել է Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում գտնվող հին կամրջի մոտ, և նրանց միջև սկսվել է փոխադարձ կռիվ:

Այս ընթացքում Սամվել Հովհաննիսյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Աշոտ Մարգարյանի կրծքավանդակի աջ կեսին և պատճառել է նրա կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:




Լրահոս