Դավիթ Արշակյանը կարիերան կշարունակի Դանիայում

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դավիթ Արշակյանը փոխել է ակումբային գրանցումը:

Հարձակվողը պայմանագիր է կնքել դանիական «Վեյլե» ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամռանը:

«Ուրախ ենք, որ նման կարգի ֆուտբոլիստ ենք ձեռք բերել: Արշակյանը լավ հարձակվող է, ով ունի 1.95 սմ հասակ և լավ է պայքարում դարպասային հրապարակում:

Նա իր կարիերայում շատ գոլեր է խփել և տարբեր ձևով: Գլխով, ոտքով, դարպասային հրապարակի ներսում և դրանից դուրս: Արշակյանը հիանալի արագություն ունի և լավ է եզրափակում գրոհները»,- ասել է ակումբի տեխնիկական տնօրեն Յակոբ Կրյուգերը:

«Վեյլեն» հանդես է գալիս Դանիայի առաջնության առաջին խմբում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նախորդ մրցաշրջանը 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել էր MLS-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրում»: