Բաքվում որդին սպանել է հորն ու այրել մարմինը

Ադրբեջանի Խազարի շրջանի տներից մեկում բռնկված հրդեհից հետո ոստիկանության աշխատակիցներն այրված մարմին են հայտնաբերել:  Պարզվել է, որ մահացած անձնավորությունը՝ Իբրահիմ Ալիևը, տանտիրոջ եղբայրն է եղել:

Բաքվի ոստիկանության անցկացրած հետաքննության շրջանակներում թարմ հետքերով ձերբակալվել է սպանվածի որդին՝ Էլմադդինը: Ձերբակալվել են նաև հանցագործության մյուս մասնակիցները՝ Վելիջան Դադաշևը և Նաջմեդին Իսմայիլովը: Տղամարդուն սպանել են սուր զենքով: