Մի խումբ անձինք պայմանավորվել և մարդու են առևանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 9-ին` ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Վահրամ Մ.-ն, որը փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Վահրամ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:




Լրահոս