Ինչու է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը նվազեցրել հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն անցած տարում, 2016 թ. համեմատ, ավելի քան 5 մլրդ 783 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՊԵԿ 1000 խոշոր հարկատուների ցանկից:

Ընկերությունը 2017թ. ընթացքում պետական բյուջե կատարել է 3 մլրդ 318 մլն 274 հազար դրամի հարկային վճարումներ՝ զբաղեցնելով 42-րդ տեղը: Մինչդեռ 2016թ. օդանավակայանը 17-րդ տեղում էր՝ վճարել էր 9 մլրդ 101 մլն 708 հազար դրամ հարկ:

Հետաքրքիր է, որ ՔԱԳՎ տվյալներով` անցած տարում օդային փոխադրումները հենց այս օդանավակայանով զգալի ավելացել են: Հետեւաբար անհասկանալի է, թե ինչու է ընկերությունը այդչափ նվազեցրել հարկերը:




Լրահոս