ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Գոռ Վարդանյանն ավագանու անդամին հրելով դուրս հանում դահլիճից

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Երեւանի ավագանու նիստում լարված իրավիճակ է: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում: «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն:

Այդ ընթացքում ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից: Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ուժ գործադրում Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

Մանրամասները` ArmLur.am–ի տեսանյութում: