Երևանում թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահի ավտոտնակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ, 46-ամյա Հայկ Վարդանյանի ավտոտնակը, հայտնում է Shamshyan.com-ը:

Նշվում է, որ Հայկ Վարդանյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տերյան փողոցի 62 շենքի բակում գտնվող իր ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվ:




Լրահոս