Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն Էստերսունդի հետ խաղում. armsport.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 1:2 հաշվով պարտվել է «Էստերսունդին»:

armsport.am-ը գրում է. «Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ խաղին:

«Whoscored»-ի կազմած վիճակագրության համաձայն` հայ ֆուտբոլիստը ոչ մի հարված չի կատարել դարպասին, բայց աչքի է ընկել 53 փոխանցմամբ, որոնցից երկուսը` սրող (63% ճշգրտությամբ):

Մխիթարյանը, ով 88-րդ րոպեին նաև զգուշացվել է դեղին քարտով, ստացել է 6,6 գնահատականը: «Whoscored»-ի վարկածով հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Էստերսունդի» ֆուտբոլիստ Սաման Գոդոսը, որը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել երեկվա խաղում (8,9)»:

Հիշեցնենք` «Արսենալը» երկու խաղերի արդյունքում (4:2) դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Նյութի աղբյուր` Armsport.am




Լրահոս