Ուղղությունները թեև ավելանում են, բայց Լարսի հոգսը դրանից չի թեթևանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ Փոթիում վարձակալած լաստանավն ընկերությունը շարունակում է ոչ միայն շահագործել, այլև ավելացնել տեղափոխվող բեռների ուղղություններն ու քանակը:

«Հիմա արդեն Բելոռուսի Հանրապետությունից ենք սկսել ապրանքներ ստանալ, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի Ղազախստանի հետ ամրապնդենք մեր կապերը»,- ասաց Վ. Ալոյանը:
Խոսելով այն մասին, որ երկաթուղու աշխատանքն այնուամենայնիվ չի թեթևացնում Լարսով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրման հոսքը, Վ.Ալոյանն ասաց, որ Լարսով արտահանվող կամ ներկրվող ապրանքների խմբաքանակները մեծ չեն, ուստի այն, ինչ ներկայում Լարսով է տեղափոխվում դեպի ԱՊՀ և այլ երկրներ, շուտ փչացող կամ փոքր խմբաքանակներով ապրանքներ են, որոնց փոխադրումը երկաթուղիով չի իրականացվում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել օրաթերթի այսօրվա համարում