Մենք հիմա էլ շարունակում ենք փորձերը` լարվածությունը մեղմացնելու. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս րոպեներին քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանները, հատուկ միջոցներ կիրառելով, բերման ենթարկեցին բազմաթիվ քաղաքացիների: Տեղի ունեցող դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:

«Երեկ ամբողջ օրը Դաշնակցությունը փորձել է ելքեր գտնել, հանդիպումներ է ունեցել եւ հանրապետության նախագահի, եւ վարչապետի հետ, փորձ ենք արել նաեւ պարոն Փաշինյանի հետ հանդիպել: Եվ ամեն ինչ արել էինք, որ երկխոսությունները կայանային: Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մենք հիմա էլ շարունակում ենք փորձերը` լարվածությունը մեղմացնելու, հնարավոր ելքեր գտնելու ուղղությամբ, եւ հույս ունենք, որ ի վերջո խոհեմությունը կհաղթանակի եւ մենք բոլորս այս ամենից դուրս կգանք շահած, ոչ թե` պարտված»:

Հարցին` եթե 2 օր անց Նիկոլ Փաշինյանին տանեն խորհրդարան` պատգամավորական մանդատից զրկելու, ինչպես է Վարդանյանը քվեարկելու այդ դեպքում, նա նշեց. «Հիմա դրա ժամանակը չէ: Կգա ժամանակը, կերեւա»,-ասաց նա:




Լրահոս