Հարկային տեսուչը հայտնվել է մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր հարկ վճարողների հարկայինի տեսուչը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիսի 13-ից, ունենալով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության ստուգումների 11-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Այս արարքի համար Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները անցնելը, եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս