Ադրբեջանցիները մշակում են մեր հողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի, որը չի մշակվում, ներկայումս ընդամենը 5 հեկտար աշնանացան ցորեն է ցանված:

Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991թ. մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկատվությամբ` գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը հրադադարի հաստատումից հետո հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս