Ալավերդիում մեքենա է հրդեհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին՝ ժամը 01:49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:




Լրահոս