Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց. ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է, ArmLur.am-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտել էին.

Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս