Բլինքենը Նեթանյահուի հետ քննարկել է հակամարտության տարածումը կանխելուն ուղղված ջանքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը կանխելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը: Նա նաև քննարկել է հակամարտության հետագա ընդլայնումից խուսափելու անհրաժեշտությունը և վարչապետին տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին», – ասվում է Միլլերի գրավոր հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են պատանդներին ազատելու գործարքի շրջանակներում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների հասնելու քայլերը։




Լրահոս